Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նամակ Նիկոլին

Նամակ Նիկոլին
01.05.2024 | 14:45

Գրում եմ քեզ՝ ինքս ինձ հետ կռիվ տալով ու մի քանի անգամ գրիչը մի կողմ շպրտելով։ Ներքին ձայնս ասում է՝ ի՞նչ իմաստ ունի նամակ գրել մի մարդու, ով հոգին ծախել է սատանային, բայց մյուս կողմից սիրտս տեղից դուրս է գալիս, պատառոտվում է, ասում է՝ գրիր, դատարկիր սիրտդ։
Հիշու՞մ ես հեռավոր 2007-ին, երբ «Օլիմպիա» հյուրանոցի նկուղային հարկում ադրբեջանցի, թուրք ու հայ լրագրողների մասնակցությամբ քննարկմանը վիճեցինք։ Դու ասում էիր․ «Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք»։ Ես էլ որ ասացի․ «Գլուխդ որ ցավում է, գլուխդ կտրու՞մ ես»։ Երբեք չեմ մոռանա քո թունավոր հայացքը, բայց հիմա եմ հասկանում, որ դու կկտրես նաև ցավող գլուխը։ Դու այն ժամանակ էլ ուզում էիր, պատրաստ էիր հանձնել Արցախը, ու հենց դրա համար թուրք լրագրող Նուրսուն Էրելը քեզ հետ առանձնացած ջերմ-ջերմ զրուցում էր։
Ես այն ժամանակ 21 տարեկան երիտասարդ էի, շատ չէի հասկանում, որ դու դեռևս 2000-ականների սկզբից նույնքան ջերմ հարաբերությունների մեջ ես բրիտանական, հետևաբար նաև թուրքական հատուկ ծառայությունների հետ, ու թրքուհի Նուրսունը գիտեր՝ ինչ է խոսում հետդ։ Հետո այդ կինը դարձավ Էրդողանի խորհրդականը տեղեկատվական հարցերի ոլորտում։
Դու այն ժամանակ էլ թուրքերին ավելի էիր սիրում, քան նույնիսկ հայերին, իսկ ռուսների նկատմամբ քո անմարդկային ատելությունը ինձ համար անհասկանալի էր։ Ինչպե՞ս կարող է մարդ սիրել մեկին, ով սպանել է քո հարազատներին։ Իսկ դու այն ժամանակ էլ ասում էիր, որ մեր պատմությունը հորինված է, և կգա օրը, երբ նորից պատմություն կգրվի։
Հիշու՞մ ես, ադրբեջանցի Էլնուր Միրզոևը հեգնանքով ասաց՝ ձեր պատմությունը նորից գրելու կարիք ունի․․․ դու էլ ողջունեցիր ադրբեջանցու այդ հիմար խոսքերը։
Այդ օրը դու ուրիշ մտքեր էլ ասացիր։ Երբեք չեմ մոռանա քո խոսքերը, թե. «Ղարաբաղը տանք, Նախիջևանով ճանապարհ ունենանք դեպի Իրան ու Հնդկաստան, Թուրքիայով ճանապարհ ունենանք դեպի Եվրոպա, Ադրբեջանով ճանապարհ ունենանք դեպի Կասպից ծով ու էնտեղով հասնենք Չինաստան։ Լավ կապրենք»։
Երբ ես քեզ ընդդիմանում էի, թե չի կարելի հայրենիք տալ ճանապարհների կամ լավ ապրելու համար, դու ասում էիր՝ հայրենիքը հորինել են ինձ նման «անուղեղ հայրենասերների» համար, իսկ մարդը ապրում է մեկ կյանք ու պիտի վայելի հնարավոր ամեն ինչ, հետևաբար պիտի լավ ապրի՝ առանց հիմար էմոցիաների։
Էն ժամանակ էլ հայրենիքը քեզ համար «հիմար էմոցիա» էր, ու դու գոնե այդ մեկ դեպքում հավատարիմ մնացիր քո սկզբունքին՝ հայրենավաճառի սկզբունքին։
Հետո դու բանտ էիր նստել մարտի 1-ի դեպքերի հրահրման համար, ու երբ 2011-ին դուրս եկար, մի անգամ «ՀԺ»-ի Աբովյան փողոցի ձեր գրասենյակում լրագրողների հանդիպում էր։ Ասացիր՝ «էս ժողովուրդը հիմար զանգված ա․․․ ասա, ինչ ինքն ա ուզում լսել, ու հետևիցդ կգան ուր տանես, նույնիսկ եթե տանես քարից ներքև գցես․․․»։
Մինչև հիմա էդպես ես մտածում, գիտեմ։ Սևանի ռեստորաններից մեկում որ հաճախ ուտում ես ու հարբում, հեռախոսդ պատերին խփում ու ամենաայլասերված հայհոյանքներ տալիս անգամ կանանց ներկայությամբ, վերջերս էլի ասել ես նույն միտքը։ Ռեստորանի աշխատողը պատմեց՝ ոնց ես ժողովրդին «անասուն» անվանել ու ծիծաղել, թե «անասուն ժողովրդին ոնց քշեմ, կքշվի, ո՞նց կարա ինձ հանի․․․»։
Երբեք չմոռանաս, որ պատերը ականջներ ունեն։ Քո պատերը՝ առավել ևս։
(շարունակելի)

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3607

Մեկնաբանություններ